Ներքին 2 տարի առաջ - 11:28 16-08-2024

Վերականգնվում են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով, մասնավորապես՝ Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին, «Լոռի բերդ» ամրոցի պարիսպները, բաղնիքները, եկեղեցին (հասարակական կառույցը), տեղեկատվական կենտրոնը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը:

Լոռու մարզի Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ ռուսական եկեղեցում հանդիպմանը մասնակցել են կապալառու և որակի տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղում իրականացվել էին հիմքերի ամրակայման աշխատանքներ, ընթացքի մեջ էր պատերի ամրակայման նպատակով կրակաթի ներարկումը։ Քննարկվել են վերականգնման վերաբերյալ խնդիրներ, մասնավորապես՝ տանիքի թիթեղածածկի օրինակի և փայտե էլեմենտների վերաբերյալ: Դիտարկվել է կապալառու կազմակերպության կատարողականի համապատասխանությունն իրականացված աշխատանքներին:

Հաջորդիվ աշխատանքային խումբը Լոռի բերդ խոշորացված համայնքի ղեկավարի հետ այցելել է «Լոռի բերդ» ամրոց, որի մոտեցման ճանապարհին ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվերով կառուցվում է տեղեկատվական կենտրոն: Կապալառու կազմակերպության հետ քննարկվել են շինարարության ընթացքում առաջացած հարցերը։

Այնուհետև նախարարության աշխատակիցներն այցելել են «Լոռի բերդ» ամրոցի եկեղեցի (հասարակական կառույց), որտեղ երկու թաղերի և պատի շարի վերականգնողական աշխատանքներն ընդունելի են համարվել: Հավանության են արժանացել պատի նորոգման համար նախատեսված քարերի գույնը և տեքստուրան:

Տեղում կայացել է հանդիպում նաև «Լոռի բերդ» ամրոցի բաղնիքի և պարիսպների վերականգնողական շինարարական աշխատանքները և որակի տեխնիկական հսկողությունն իրականացնողների հետ, որի ընթացքում քննարկվել են աշխատանքները սկսելու վերաբերյալ հարցեր, տրվել են ցուցումներ՝ շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման, տեսախցիկի առկայության և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համապատասխանության վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը