Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 11:00 16-08-2024

Վահե Ղազարյանից դժգոհ ենք․ հանցագործությունների թիվն ավելացել է․ հարցում 

Շուրջ 2 տարի առաջ ստեղծվեց Ներքին գործերի նախարարությունը, որի ղեկավար նշանակվեց Նիկոլ Փաշինյանի դասընկեր՝ Վահե Ղազարյանը։ Վերջինս մշտապես աչքի է ընկել հատկապես թմրամիջոցների դեմ ակտիվ պայքար տանելու մասին հայտարարություններով։

Վահե Ղազարյանը իր մասին հիշեցնել տվեց վերջերս հարսանիքի ժամանակ որպես քավոր մեծ գումարներ «շաբաշ» տալով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ինչպե՞ս են գնահատում Վահե Ղազարյանի աշխատանքը։

Անցորդներից ոմանք մեր հարցին ի պատասխան ճշտում էին, թե ո՞վ է Վահե Ղազարյանը։

Մի տղամարդ էլ ասաց, որ որևէ բարեփոխում Վահե Ղազարյանի օրոք չի տեսնում։ «Լուսացույցերը չեն աշխատում ու , երբ այդպես մեքենան քշում ենք տուգանում են»։ Մի կին էլ դժգոհեց, որ վերջին շրջանում հանցագործույթունների թիվն ավելացել է։ «Ավելացել են՝ սպանությունները, ծեծկռտուքները, քրեական հեղինակությունների հետ միջադեպերը, բնականաբար չեմ կարող գնահատել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին