Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:36 15-08-2024

Արսենյան Գուրգենը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան․ հետևենք «խիյարի աճման» գործընթացին

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նախկինում` «Հանրապետական», «Միավորված աշխատանքային», «Բարգավաճ Հայաստան», ներկայում` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսենյան Գուրգենը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան:

Այսօրինակ նշանակումից ենթադրելի է, որ Հայաստանը հայ-ռուսական հարաբերությունները շփոթեցնելու (շշկռացնելու) քաղաքական ուղղություն է որդեգրել:

Սակայն, ինչպես կասեր կամ կմտածեր Սարգսյան Սերժը` «խիյարը կարող է նաև թարս աճել», քանզի հիշեցնեմ, որ դեռևս 1998թ Արսենյան Գուրգենը պարգևատրվել է Մոսկվայի 850-ամյակի մեդալով, իսկ 2005թ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բարձրագույն` «Համագործակցություն» շքանշանով:
Հետևենք իրադարձությունների, կներեք, «խիյարի աճման» գործընթացին»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան