Ներքին 2 տարի առաջ - 18:41 14-08-2024

Անդաստիարակ երեխայի հոգեվիճակ․ հոգեբանը՝ Փաշինյանի և կնոջ «արկածների» մասին

Հուլիսի 7-ից Նիկոլ Փաշինյանը սկսել է հեծանիվով զբոսանքների շարք։ Սկզբում Փաշինյանը հեծանիվը մենակ էր վարում, իսկ հետոո նրան միացավ նաև կինը՝ Աննա Հակոբյանը։

Նիկոլ Փաշինյանի վերջին հրապարակված տեսնյութից պարզ դարձավ, որ ինքն ու Աննա Հակոբյանը հեծանիվները պահում են տան մեջտեղում։

Հասկանալու համար, թե արդյոք Փաշինյանները հոգեբանական խնդիրներ ունեն կապված հեծանիվի հետ, Oragir.News-ը կապ հաստատեց հոգեբան Կարինե Նալչաջյան հետ, վերջնիս ասաց, որ իրեն նրանց հոգեբանական վիճակը չի հուզում, որ իմանա, թե ինչ խնդիրնեեր ունեն, բայց նաև ասաց, որ ինքը կասի, թե այդ հեծանվազբոսանքները ինչու են իրականացվում։

«Իրենց հոգեվիճակը նման է այն անդաստիարակ երեխայի հոգեվիճակին, որոնք աչքի են ընկնում զզվելի չարություններով, որոնք ազդում են մարդկանց նյարդերի վրա․ անում են մի բան և հրճվում են իրենց արածից։ Իրենք իրենց պահվածքով ուզում են ցույց տալ, որ ինչ ուզեն, կանեն, և ինքը՝ Փաշինյան էլ այդպես ասում է, մենք էլ բազմիցս լսում ենք «ես ինչ ուզեմ կանեմ», «ինչ ուզեմ, այն էլ կբանակցեմ» արտահայտությունները, այսինքն՝ նրանք նվաստացնում են հասարակությանը, ասում «ինչ ուզում եք, բողոքեք», «ինչ ուզում եք, անիծեք», «անում ենք այն, ինչ անում ենք»։ Եվ սա իր մեջ նաև ծաղր է պարունակում, էլ չեմ խոսում բարոյական ինչ-որ մոտեցումների մասին»։

Անրադարձ կատարելով երկրում տիրող իրավիճակին՝ հոգեբանը նշեց․

«Այսինքն՝ երկիրը մատնել այսպիսի ավերի, այսքան արյուն, գերիներ, որոնք տառապում են թուրքական բանտերում, Հայրենիքը նվիրաբերել թշնամուն, էլ նոր սպառնալիքներ, որոնք մեր գլխին են կախված, այս ամոթը, խայտառակությունը, և դա նրանց համար ոչ մի նշանակություն չունի, կարևորը իրենք հեծանիվ են քշում։ Իրենք եկել են հենց դրա համար, որ նվաստացնեն ժողովրդին և առաջին հերթին նրանց, ովքեր իրենց հավատացել են, իրենց կողմնակիցներն են եղել կամ միչև այս պահը են։ եվ այս ամենը արվում է մեր հավաքական ինքնագնահատականը ավելի իջեցնելու, որովհետև մարդիկ նայում ու առաջին բանը որ անում են, ասում են․ «Լավ այս ո՞ւմ ձեռքին է մեր պետությունը․ ի դեպ սա հոգեբանորեն թուլացնելու, նվաստացնելու շատ լավ միջոց է, ոչ այլ ինչ, քան ձեռքբերովի անօգնականի վիճակի մեջ մտնելու ձև է»։

Խոսելով երկրորդական խնդիրը առաջնայինից գերադասելու մասին՝ Նալչաջյանը ասաց․

«Ռազմական ոլորտում կան շեղող օպերացիաներ, երբ հիմնական ուղղությունը մեկն է, և դու ստեղծում ես ուրիշ կետի իմիտացիա, պատրանք է ստեղծում, թե հակառակորդ ֆիքսվում է այդ ստեղծվածի վրա ու հարվածի հիմնական ուղղությունից շեղվում է։ Թե իրենք կուլիսների հետևում այդ հեծանիվը տուն բերելուց հետո, տոլմա պատրաստելուց, տոպրակներով իբր խանութից տուն գալուց հետո անջատում են տեսանկարահանող սարքերը, չգիտենք ում հետ ինչ են պայմանավորվում Հայրենիքը էլ ոնց հանձնելու, մարդկանց էլ ոնց տնավեր բնավեր սարքելու համար, այ դա մենք չենք տեսնում, հարվածի հիմանական ուղղությամբ հենց այդ ժամանակ էլ նրանք զբաղվում են»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում