Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:50 14-08-2024

Քիթս վիրահատել և ավերել են․ բժիշկը հրաժարվում է գումարը հետ վերադարձնել․ ահազանգ

Երևանի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Սիմոնյանը Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում է, որ մոտ 1 տարի առաջ քիթը վիրահատել են, որից հետո խնդիրը կարգավորվելու փոխարեն ավելի է խորացել։

«Շնչառական խնդիր ունեի, միջնապատի թեքություն նաև միջնապատի վրա անցք կար, 2023 թվականի դեկտեմբերի 16-ին բժիշկ Գոռ Անանյանը Ֆանարջյանի անվան հիվանդանոցում քիթս վիրահատեց։ Վիրահատության համար պետք է վճարեի 650 հազար դրամ, սակայն, վիրահատությունից հետո, դեռ կիսով չափ գիտակից վիճակում ինձ թուղթ տվեցին, որ ստորագրեմ, ասելով, որ պետք է ևս 100 հազար դրամ ավելացնեմ, իբր վիրահատությունը բարդ է եղել»,- պատմեց Դավիթը հավելելով, որ այն թուղթը, որն ինքը ստորագրել է դատարկ թուղթ է եղել, իսկ վրայի գրվածն ավելացվել է իր ստորագրելուց հետո, իսկ վիրահատության պայմանագիրը կնքվել է վիրահատությունից հետո, ոչ թե՝ առաջ։

«Վիրահատությունից որոշ ժամանակ անց շնչառությունս ավելի վատացավ, բժշկին ասացի, առաջարկեց վճարածս գումարից 300 հազար դրամը հետ վերադարձնել, ասաց՝ գումարը տալիս եմ, որ իրար մոռանանք, բայց ես բժշկից ամբողջ գումարն էի պահանջում, սակայն, նա մերժեց։

Անանյանն ինձ առաջարկեց քթի մերսումներ անել, որի ընթացքում ինձ ֆիզիկական ցավ էր պատճառում, միևնույն ժամանակ էլ ասում էր այդ մերսումերը ոչ մի օգուտ չեն տալու։ Բժիշկը նաև հոգեբանորեն էր ազդում ինձ վրա, ոչ մարդկայն վերաբերմունք ցույց տալիս, որի միտումը այդպես էլ չհասկացա»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ քթի վիրահատությունից 3 ամիս անց գնացել է մեկ այլ հիվադանոց քիթը նկարել են, որից էլ պարզվել է, որ մի շարք բարդություններ են առաջացել․ «Եթե առաջ կարողանում էի քթով շնչել, հիմա այլևս չեմ կարողանում, քիթս ավիրել են, բժիշկն էլ չգիտես ինչու մեղքն ինձ վրա է բարդում, բայց հետաքրքրիր է՝ եթե ես եմ մեղավոր, այդ դեպքում ինչո՞ւ է գումարի մի մասն առաջարկում հետ վերադարձնել։
Փորձեցի Ֆանարջյան ԲԿ-ի տնօրենի՝ Նարեկ Մանուկյանի հետ հանդիպել, սակայն մերժվեցին։ Առողջապահության նախարարության հետ կապ ունեցող բոլոր մարմինները մեկը մյուսի հետ շաղկապված են աշխատում, ոչ մի վերահսկողություն նախարարության կողմից չկա»,- եզրափակեց Դավիթը, հավելելով, որ էլ ավելի բարձր ատյանների է պատրաստվում դիմել, իր առողջական վնասի փոխհատուցման և իր վիրահատության համար վճարած ամբողջ գումարը բժիշկ Գոռ Անանայնաից հետ վերցնելու համար։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև բժիշկ Գոռ Անանյանի հետ, սակայն մեզ հայտնեցին, որ նա այդ պահին վիրահատարանում է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ