Ներքին 2 տարի առաջ - 14:04 13-08-2024

Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսաների միչև

Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալ Նուամիի միջև օգոստոսի 13-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը միտված է երկու բորսաների միջև փոխադարձ արդյունավետ համագործակցային հարաբերությունների հաստատմանը և ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։ Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաև Աբու Դաբիի ֆոնդային բորսայի գործառնական տնօրեն Սաքեր Ասլանը։

ՀՖԲ-ն կարևորում է փորձի փոխանակման անհրաժեշտությունը և գործընկերային ծրագրերի իրականացումը, որոնք կծառայեն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և հնարավորություն կստեղծեն գտնելու ուղիներ, որպեսզի երկկողմանի բացվեն շուկաները օտարերկրյա պոտենցիալ ներդրողների համար: Բորսաների նպատակն է ներդնել մասնագիտական փորձը և համատեղ ծրագրերի միջոցով նպաստել մրցունակ կապիտալի շուկայի ստեղծմանը:

Այս գործընկերության միջոցով Հայաստանը և, մասնավորապես, Հայաստանի ֆոնդային բորսան նպատակ ունեն դառնալ Մերձավոր Արևելքի և Եվրոպայի դինամիկ շուկաները կապող կարևոր կամուրջ՝ նպաստելով փոխշահավետ ֆինանսական ծրագրերի իրականացմանը։

Հատկանշական է, որ մայիսին Աբու Դաբիում AIM Congress ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները հրավիրված էին Աբու Դաբիի ֆոնդային բորսա, որտեղ ծանոթացել են բորսայի գործառույթներին, նոր առևտրային հարթակի հնարավորություններին և փոխանակվել փորձով։ Համաժողովին հետևել են երկու բորսաների մասնագետների միջև տարբեր քննարկումներ և փորձի փոխանակմանն ուղղված հանդիպումներ, որոնցով էլ հիմք է դրվել այսօրվա փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։

Կողմերը լիահույս են, որ համագործակցության այս նոր շրջափուլը կստեղծի նոր հնարավորություններ և աճի նախապայմաններ երկու բորսաների համար՝ ամրապնդելով վերջիններիս դիրքերը՝ որպես ֆինանսական շուկայում առանցքային խաղացողների:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը