Ներքին 2 տարի առաջ - 23:32 12-08-2024

Բուսաբանական այգու տարածքում ռեստորաններ ու ավտոկայանատեղիներ են կառուցվում

Ֆեյսբուքյան օգտատեր Մանյա Սարգսյանը ահազանգում է․ «Լավ Բուսաբանական Այգին ի՞նչու պղծեցիք։

Հասկանում եմ որ էս հասարակության պահանջարկը քյաբաբ խորովածի տեղն ա, բայց դուք ինչի եք էս կարգի զզվում էս քաղաքից, որ քաղաքի միակ նորմալ այգին սարքում եք ռեստորան` ծառերը կտրելու հաշվին էլ ահռելի փարքինգ։ Հեծանիվի արահետն ու շենքերն էլ եք քանդում, ծառերն արդեն կտրված են։ Մի տեղ էր հազիվ, որ երեխեքի վրայով օպելի անադեկվատ վարորդները չէին կարող անցնել, ինչի եք էս կարգի զզվում էս քաղաքից, որ ամեն օր ավելի եք դեգրադացնում ու հերն անիծում։

Տեղից սարքել եք գեշ անճաշակ շինություններով, 0 ենթակառուցվածքներով քաղաք, որտեղ անգամ ջրահեռացման համակարգ չկա, կենտրոնի ծառերը կտրեցիք, հիմա էլ անցել եք միակ նորմալ այգին քյաբաբնոց սարքելու?

Ինչ ա ձեր ուզածը, տեղից ամեն օր ավելի անկիրթ տգետ ու անդաստիարակ են դառնում մարդիկ, ոչ նորմալ կրթական համակարգ ունեք, ոչ առողջապահական, բիզնեսները մենակ քերելու վրա են, օդը կեղտոտ, մինչև ու՞ր լավ։

Մի հատ հաղորդման մեջ, արդեն չեն հիշում, ասում էր Երևանը երբ դառավ գեղ, ասում ա էն օրը, երբ դու Երևանի կենտրոնում տուն առար, Ազգային Պատկերասրահն էլ դարձավ հյուրանոց, 10 տարի առաջ դա դառը, բայց գոնե կատակ էր, էսօր մանր դառնում ա իրականություն։ Սարքել եք ծայրագավառ, հետն էլ ձեզնից շատ գոհ եք։

Նկարները փոստում դնում եմ, որ տեսնեք ինչն ինչ են սարքում։

Հ.Գ. աշխարհի ոչ մի քաղաքում չեմ տեսել, որ նման այգիների ներսում լինեն փարքինգներ ու ռեստորաններ, ամոթ ա էլի, իրոք անհարմար ա...»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա