Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:11 12-08-2024

«Խոպան» մեկնող հայերը ևս մի շարք խնդիրների կբախվեն. միգրատներին վերաբերող խստացումներ՝ ՌԴ-ում

2025թ․-ին, եթե օտարերկրյա քաղաքացին պատրաստվում է ՌԴ-ում տարեկան ընդհանուր 30 օրից ավելի գտնվել, ապա պարտավոր է լոյալության համաձայնագիր ստորագրել։ Այդ համաձայնագրով նա պարտավորվում է չխախտել այդ երկրի օրենսդրությունը, հարգել նրանց ավանդույթները, Հայրենական պատերազմի մասին չխոսել, չհայտնել այլ կարծիք, քան այդ պահին ընդունված է երկրում: Նաև պարտավորվում է չչարաշահել Ռուսաստանի պետական ծառայողների գործողությունները բողոքարկելու իրավունքը:

Oragir.News-ի հետ զրույցում միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, անդրադառնալով այս խստացումներին, նշեց, որ դրանք բավականին լուրջ խնդիրներ կարող են առաջացնել։

«Օրինակ՝ միգրանտներն իրենց խախտված իրավունքները չեն կարող բողոքարկել դատական կարգով, միայն լոյալության համաձայնագրով չէ՝ կա օրինակ վտարում ոստիկանության որոշմամբ, որն էլի չի ենթադրում դատարանի վճռով արտաքսում կամ վտարում, այլ ենթադրում է ընդամենը ոստիկանության որոշմամբ անձի վտարում տվյալ երկրից, եթե լոյալության համաձայնագիր է ստորագրել, չի կարող բողոքարկել իր այդ խախտված իրավունքը»,-ասաց Բեժանյանը։

Փորձագետը բացատրում է՝ միգրանտը նախ պետք է հաշվառվի այն հասցեում, որտեղ ապրելու է, հետո տվյալ տարածքի պոլիկլինիկայում 9 հիվանդությունների բուժզննում անցնի, եթե օրինակ՝ պարզվի, որ ՄԻԱՎ կամ վարակիչ այլ հիվանդություն ունի, կարող է ցմահ արտաքսվել:

«9 ինֆեկցիոն հիվանդություններ կան, օրինակ տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի պարագայում կարող են նաև մուտքի արգելք դնել։ Չեն ասում ցմահ՝99 տարով, ինչը ենթադրում է, որ ցմահ է։ Այս պարագայում նույնիսկ անիմաստ է անգամ բողոքարկել, որովհետև իրենց դրած արգելքները որպես կանոն դատարանը կամ չի ընդունում բողոքարկման դիմումը կամ որոշումը կայացնում է ի օգուտ գերատեսչությունների։ Օրենքում ունեն այդպիսի նշում, որ այդ հիվանդությունները ունեցող միգրանտները արտաքսվում են երկարաժամկետ»,-ասաց նա։

Բեժանյանը չի բացառում, որ այս ամենը կարող է կապ ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի, ՌԴ-ի դեմ սանկցիաների հետ։

«Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՌԴ-ն հիմա բավականին սանկցիաների տակ է և իրենց պետք են լոյալ միգրանտներ, որոնք պատրաստ են նաև քաղաքացիություն ստանալ։ Մյուս կողմից՝ իրենք հայտարարում են, որ պայքարում են հատկապես Կրոկուսից հետո նաև ահաբեկչության դեմ և իրենց համար կարևոր է, որ բոլոր օտարերկրացիները, որոնք գալիս են Ռուսաստան, լինեն վերահսկողության տակ»,-ասաց փորձագետը։

Դիտարկմանը՝այս ամենին զուգահեռ Ռուսաստանը հեշտացնում է քաղաքացիություն տալու կարգը, բայց անձնագիրը ստանալու պահից նաև զինվորական հաշվառման է կանգնում անձը, կարո՞ղ է դա փոխկապակցված լինել նրա հետ, որ այս միգրանտները մասնակցեն ռուս-ուկրաինական պատերազմին, Բեժանյանը նկատեց․

«Սա ուրիշ բացատրություն չունի քան ձեր ասածը»,-նշեց նա։

Հարցին՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը իր միգրանտներին աջակցելու համար, միգրացիոն փորձագետը պատասխանեց․

«Հայաստանը հնարավորինս ամեն ինչ պետք է անի, որ մենք շատ կախված չլինենք դեպի ՌԴ աշխատանքային հոսքերից, այսինքն փորձի իր քաղաքացիներին իր երկրում ապահովել աշխատանքով, ստեղծի այնպիսի պայմաններ, որ այլ հավասար պայմանների դեպքում գործատուն չձգտի օտարերկրացի աշխատող վերցնել։ Կամ Հայաստանը պիտի դիվերսիֆիկացնի իր աշխատանքային հոսքերը, այսինքն այնպես անի, որ միայն ՌԴ չմեկնեն, այլ երկրներ էլ մեկնեն։ Իսկ ՌԴ-ի պարագայում էլ, քանի դեռ հիմնական հոսքերը այնտեղ են գնում, մաքսիմալ հնարավոր տարբերակներ մշակի ՀՀ քաղաքացիների իրվունքները այնտեղ պաշտպանելու համար»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ