Ներքին Սպորտ 2 տարի առաջ - 18:28 12-08-2024

ՀԱՕԿ-ը բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Օլիմպիական խաղերում ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված բողոքով դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Օլիմպիական խաղերում ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանի և իրանցի Մոհամադհադի Սարավիի գոտեմարտի բողոքարկման գործընթացը հետևյալ փուլում է. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է, որ մրցավարները ճիշտ որոշում են կայացրել: Այն, որ մենք 100 տոկոսով ճիշտ ենք, դա փաստ է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին»,-ասաց Գիլոյանը:

Վերջինիս խոսքով` օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովն առաջին արձագանքով խնդրել է նաև կոնկրետ ներկայացնել`որ դրվագում և ինչի դեմ է բողոքը:

«Մենք Օլիմպիական խաղերի ընթացքում ունեցանք դեպքեր, երբ այլ գոտեմարտում նմանատիպ դրվագի համար ճիշտ հակառակ վերաբերմունքն է եղել: Մենք առավել քան վստահ ենք, որ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտը չէր պարտվի: Թող բողոքարկման հանձնաժողովը որոշի: Մենք մեր ոսկե մեդալը պահանջելու ենք մինչև վերջ, մինչև վերջին ատյան, մինչև Լոզան»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով