Ներքին 2 տարի առաջ - 11:27 12-08-2024

Հողամասը վերադարձվել է Քասախ համայնքին. օրինական ուժի մեջ է մտել դատարանի վճիռը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել և համայնքին է վերադարձվել Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեի հողամասը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Քասախի գյուղապետի կողմից 2012 թվականի հուլիսի 30-ին կազմակերպված՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Ե.Չարենցի 4-րդ փողոցի 13-րդ հասցեի 0.0801 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը: Մասնավորապես՝ պահանջվել էր որպես հետևանք անվավեր ճանաչել աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացու հետ վերոնշյալ մակերեսով հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումը, ինչպես նաև հողամասի առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ քաղաքացու իրավունքի պետական գրանցումը:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 20-ի վճռով՝ բավարարվել են Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցադիմումի պահանջները. համայնքին է վերադարձվել Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեի հողամասը:

Վճիռն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 21-ին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը