Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:03 11-08-2024

Մոշը թանկ ա․ Փաշինյանը ներկայացնում է Վազաշենի ճամփեզրին վաճառվող հատապտուղների գները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վազաշեն, մոտեցել ճանապարհի եզրին առևտուր անող գյուղացիներին, գովել նրանց աճեցրած թզի որակն ու հետաքրքրվել, թե գյուղացիները ինչ գնով են վաճառում իրենց մշակած մրգերն ու հատապտուղները, փորձելով ցույց տալ, թե ինչ որակով ու էժան են դրանք։ Այս մասին նա տեսանյութ է հրապարակել Տիկտոկի իր էջում, գրելով «Եկեք Իջևանի Վազաշեն եւ Այգեհովիտ համով եւ էժան մրգեր գնելու»։

Մոտենալով գյուղացիներին նա հարցրել է գները՝

«Հոնը ինչ արժի»,- հարցրել է նա։
«500 դրամ»,- պատասխանել են գյուղացիները։
«Մոշը ինչ արժի»,- հարցրել է Փաշինյանը։
«3 հազար դրամ»,- ասել են նրան։
«Հա, մոշը թանկ ա»,- անակնկալի է եկել Նիկոլ Փաշինյանը, կարծիք հայտնելով, որ 2 հազար դրամը շատ լավ գին է մոշի համար։ Նա նաև երաշխավորել է, որ Վազաշենի ճանապարհին վաճառվող թուզը շատ համով է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ