Սպորտ 2 տարի առաջ - 23:35 10-08-2024

Նոր ժամանակները պահանջում են նոր առաջնորդներ․ Բախը կլքի պաշտոնը 2025-ին

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը շաբաթ օրը՝ օգոստոսի 10-ին, Փարիզում ՄՕԿ-ի 142-րդ նստաշրջանում հայտարարեց, որ 2025 թվականին կլքի իր պաշտոնը։ «Նոր ժամանակները պահանջում են նոր առաջնորդներ»,- Բախի խոսքերը մեջբերում է Reuters-ը:

Օլիմպիական խարտիայի համաձայն՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվում է առավելագույնը տասներկու տարով։ Թոմաս Բախը Միջազգային օլիմպիական կոմիտեն գլխավորում է 2013 թվականից։ Անցյալ տարի Մումբայում կայացած ՄՕԿ-ի նստաշրջանում կազմակերպության մի քանի անդամներ առաջարկեցին Օլիմպիական կանոնադրության փոփոխություն կատարել՝ Բախին թույլ տալով հանդես գալ նոր ժամկետով:

«Ընտանիքիս հետ խորը մտորումներից և քննարկումներից հետո ես եկել եմ այն ​​եզրակացության, որ չպետք է երկարաձգեմ իմ մանդատը ժամկետից ավելի», - ասել է 70-ամյա Թոմաս Բախը կազմակերպության Փարիզում կայացած նիստում՝ նշելով, որ իրեն «լավագույն կապիտան» չի զգում իր տարիքի պատճառով:

ՄՕԿ-ի նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2025 թվականի մարտին Հունաստանում կայանալիք կազմակերպության 143-րդ նստաշրջանում։ Դեռ ոչ ոք չի հայտարարել այս պաշտոնի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում