Ներքին 2 տարի առաջ - 23:15 08-08-2024

Բռնագաղթած արցախցիների տվյալների բազան հայտնվել է զեղծարարների մոտ․ Նարե Սիմոնյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ, արցախցի Նարե Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ուշադրություն: Շատ, շատ կարևոր՝ արցախցիներին:

Ոչ մի դեպքում չփոխանցել ձեր քարտի տվյալները անծանոթներին:

Բռնագաղթած արցախցիների տվյալների բազան հայտնվել է զեղծարարների մոտ, ովքեր զանգում են մարդկանց, ներկայանում որպես Գրանդ Հոլդինգ բարեգործական ընկերության ներկայացուցիչ, խաբում մարդկանց ասելով, որ կենցաղային տեխնիկա են օգնություն ստանալու, ապա նաև նշում, որ պետք է փոխանցեն քարտի տվյալները՝ գումար փոխանցելու նպատակով:

Շտապեցնում են մարդկանց, ասում, որ վերջին օրն է այսօր, միայն 10-15 հոգու կարող են գրանցել և այլն, որպեսզի մարդիկ չհասցնեն ստուգել և հասկանալ՝ թե ինչ են ուզում:

Ոչ մի դեպքում չտրամադրել քարտի համարը և հատկապես դարձերեսին եղած եռանիշ թիվը:

Եթե արդեն տրամադրել եք՝ զանգահարեք ձեր բանկ և խնդրեք բլոկավորել քարտը (բանկի կամ վճարային համակարգի համարը գրված է լինում քարտի դարձերեսին:

Խնդրում եմ հնարավորինս տարածել»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում