Ներքին 2 տարի առաջ - 18:21 05-08-2024

Տեղի ՔՊ-ական համայնքապետն իր փռի հացը կրկնակի թանկ վաճառում է մանկապարտեզին․ ահազանգ

Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներն ահազանգում են, որ գյուղի մանկապարտեզի հացը ձեռք է բերվում ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղուլունցին պատկանող հացատնից, ընդ որում՝ կրկնակի արժեքով։

Տեղի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ևս նման խոսակցություններ են հասել, բայց քանի որ փաստեր չկան, գրավոր դիմում է ուղարկել համայնքապետին։ Սահմանված ժամկետն անցել է, բայց համայնքապետն այդպես էլ չի պատասխանել դիմումին, ինչը կասկածի տեղիք է տալիս։

«Պարտավոր էր մինչև եռօրյա ժամկետում պատասխանել իմ գրավոր դիմումին, բայց չգիտես՝ ինչու, չի պատասխանել, գուցե գների հետ կապված խնդիրներ կան։ Շաբաթ-կիրակին հանած, այսօր 4-րդ օրն է, բայց դեռ չեն պատասխանել։

Քանի որ հեռուստացույցով, ֆեյսբուքյան տարբեր էջերով ասում են, որ մանկապարտեզներում չարաշահումներ կան, ինձ մոտ կասկած է առաջացել գների պահով։ Որպես ավագանու անդամ, ուզում եմ ծանոթանալ մեր ՀՈԱԿ-ների, մանկապարտեզի գնումներին։ Տեսնեմ՝ ի՞նչ ընթացակարգերով են գնումները լինում, օրինակ՝ 1 կգ հացը կամ պանիրը ի՞նչ արժեքով են գնում, շուկայակա՞ն գներով, թե՞ շուկայականից բարձր։ Քանի որ գնումների ցուցակը չեն տվել, չեմ կարող ասել, թե ինչ գնով են հացը տրամադրում մանկապարտեզին։

Ես դիմում եմ վարչապետին, ՏԿԵ նախարարությանը, գուցե համայնքապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է, դրա՞ համար քայլեր չեն ձառնարկում։ Այստեղ կուսակցությունը չպետք է կապ ունենա։ Եթե խոսք է գնում կոռուպցիայից, անկախ նրանից՝ ես լինեմ, թե մեկ ուրիշը, ապա կա միայն մեկ տարբերակ՝ հրաժարական տալ և հեռանալ»,- ասաց Մասիս Զեյնալյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամը ուշադրություն հրավիրեց մեկ այլ կարևոր հանգամանքի վրա։ Պարզվում է՝ իրեն լռեցնելու փորձեր են արվում համայքնում, այդ թվում՝ ՔՊ-ական համայնքապետի հարազատ եղբոր միջոցով․

«Թող համայնքապետի եղբայրը՝ Սասուն Ղուլունցը չզանգի և չանհանգստացնի ինձ, մեկ է՝ ես չեմ պատասխանելու։ Թող չփորձեն նաև բարեկամներիս միջոցով հարց լուծել, հորեղբոր տղա, հորքուրի տղա, մորքուրի տղա, ինչ-որ բան չի փոխելու։ Ես իրենց անձնականին չեմ կպնում, իմ հարցերը վերաբերում են համայնքին, որոնց պարտավոր են պատասխանել։ Քանի որ չեն պատասխանել, փորձում եմ լրատվամիջոցներով բարձրաձայնել, պատրաստվում եմ այդ դիմումը նաև ուղարկել ՏԿԵ նախարարություն և Սյունիքի մարզպետարան, որպեսզի հասկանամ, թե ինչո՞ւ չեն պատասխանում, գուցե գներ կան, որ բարձր են»։

Քանի որ Տեղի ՔՊ-ական համայնքապետը կտրականապես հրաժարվում է հեռախոսազանգերով հարցերի պատասխանել, այս անգամ նրան չզանգահարեցինք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում