Ներքին 2 տարի առաջ - 21:37 02-08-2024

Հետախուզում է հայտարարվել Խաչատուր Քոքոբելյանի եղբոր 23-ամյա տղայի նկատմամբ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ 22-ամյա Յուրի Քոքոբելյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում է ՀՀ ՔրՕր-ի 344 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, իսկ նա Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբոր՝ Վաչիկ Քոքոբելյանի տղան է։