Ներքին 2 տարի առաջ - 18:12 02-08-2024

ԶՊՄԿ-ում մահացած տղամարդը Կապանից է, ունի երկու որդի

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ժամը 10:50-ի սահմաններում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը պատկանող Կապանի բազա տեղամասում տեղի է ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար՝ բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում։

Մահացել է ընկերության աշխատակից Արսեն Մաքսիմի Զաքարյանը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ամբարձիչի կողաշրջման հետևանքով մահացած 55-ամյա տղամարդը Կապան քաղաքից էր, ուներ 2 որդի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանի Գործարանային 6 հասցեում գտնվող բազայում ամբարձիչով բեռ բարձրացնելիս ամբարձիչը կողաշրջվել է, ինչի հետևանքով տղամարդը ստացած մարմնական վնասվածքներով «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Կապանի»հիվանդանոց, որտեղ էլ գրանցվել է քաղաքացու մահը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում