Մամուլ 2 տարի առաջ - 08:05 31-07-2024

ՌԴ պետական ատրիբուտները պղծելու գործով վճիռ է հրապարակվել. միջպետական սկանդալի հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա փետրվարի 1-ին ՌԴ դրոշի ատրիբուտները պղծող ՀՀ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործով դատարանը վճիռ է կայացրել:

Սամվել Շիրինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը` 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Սամվել Շիրինյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Ինչպես հայտնի է` Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով։

«Ազգամիջյան ատելություն հրահրելը եւ բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Պարզվել էր, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել եւ տրորել է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել է ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով եւ իր գործողությունը Tik Tok սոցիալական ցանցում տեղադրելով»,- գրել էր նա:

ArmLur.am-ը հայտնել էր, որ Սամվել Շիրինյանը հայտնաբերվել էր Բագրատաշենի անցակետից. նա ցանկացել էր հատել ՀՀ սահմանը, սակայն իրավապահները կարողացել էին կանխել նրա փախուստը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում