Ներքին 2 տարի առաջ - 13:55 30-07-2024

Դումանյանի ասածի հետ համամիտ եմ, բայց հիմա Թումանյանին եմ ուսումնասիրում. Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար

«Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների»,- այս մասին օրերս հայտարարել էր ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը՝ տարածելով այս միտքը ֆեյսբուքյան իր էջում։

Oragir.News-ը, ուսումնասիրելով հավանումների բաժինը, նկատեց, որ այնտեղ կա նաև Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար, Երևանում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանի անունը։

Մեզ հետ զրույցում Լուսինե Ղարախանյանը չհերքեց՝ կիսում է Դումանյանի կարծիքը, սակայն նաև նշեց, որ այս պահին զբաղված է Թումանյանին ուսումնասիրելով և լուրջ ուսումնասիրություններ բարձրացված հարցի շուրջ չի կատարում․ «Պատկերին մոտիկից ծանոթ չեմ, բայց մենք ունենք և՛ ուսանողի, և՛ լավ դասախոսի խնդիր․ ոչ թե լավ դասախոսներ չկան, այլ կա լավ դասախոսների սերնդափոխության ցցուն խնդիր։ Սերնդափոխության առողջ անցումը խնդիր է տարածաշրջանի բոլոր բուհերի համար։ Ես համաձայն եմ պարոն Դումանյանի հետ»։

Նախկին նախարարի խոսքով՝ ուսանողների խնդիրը, երբ պետպատվերով և վճարովի տեղեր են թափուր մնում միասնական քննություններով բուհերի ընդունելության արդյունքները դիտելիս, էլի տարածաշրջանային խնդիր է։

«Գյուղատնտեսական և մանկավարժական մասնագիտությունները խնդիր են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Վրաստանը, Ադրբեջանը, ևս, ունեն խնդիրներ․ նրանք շատ ավելի ոչ շահեկան իրավիճակում են, քան մենք»։

Մեր հարցին՝ ինքն անձամբ կատարո՞ւմ է որոշակի ուսումնասիրություններ տարածաշրջանային մակարդակով, Ղարախանյանն ասաց․ «Արցախի տեղահանությունից հետո այլ՝ արմենոֆոբիայի տեսանկյունից եմ ուսումնասիրում Ադրբեջանի հանրակրթության համակարգը։ Մինչև տեղահանումը համակարգիչների թվով Հայաստանի և հատկապես Արցախի դպրոցները ավելի լավ վիճակում էին, քան Ադրբեջանի դպրոցները, մեր ուսուցիչները մի քանի անգամ ավելի հաճախ էին վերապատրաստվում, քան Ադրբեջանինը և Հայաստանի աշակերտները, միանշանակ, ավելի շատ մեդալներ են բերում, քան Թուրքիայի և Ադրբեջանի աշակերտները»։

Արցախի Հանրապետության նախկին պաշտոնյան մտահոգություն հայտնեց, որ մի շարք բուհեր Հայաստանի Հանրապետությունում գնալով անկում են ապրում․ «Հայաստանի ազգային ագրարային և մանկավարժական համալսարանների համար պետք է հատուկ հայեցակարգ մշակվի՝ առանձին արտոնյալ պայմաններով, և այս երկու բուհերի համար լրիվ ուրիշ քաղաքականություն պետք է սկսել եկող տարվա ընդունելության համար, որովհետև ճգնաժամը խորանալու է։ Դումանյանի ասածի հետ համամիտ եմ․ պրոֆեսորադասախոսական կազմի սերնդափոխության լուրջ խնդիր ունենք, և այդ տարածքը վակուումային է։ Արցախում էլ սերնդափոխության խնդիրը շատ ցցուն էր»։

Զրույցի ավարտին Լուսինե Ղարախանյանը վստահություն հայտնեց, թե Հայաստանը հաղթահարելու և դուրս է գալու ճգնաժամից։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին