Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 11:27 30-07-2024

Քենիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել Սահակ Սարգսյանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սահակ Սարգսյանը նշանակվել է Քենիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եվ լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սահակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Քենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)»,- ասված է հրամանագրում։