Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:11 29-07-2024

Սա ձեզ համար Թաթայի համերգ չէ, սա պետություն է, որի կառավարումն ընկել է ձեր ոտքերին․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հերթական քաոս։

Հուլիսի 22-ը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու վերջին օրն էր։ 2023 թվականի համար հայտարարատու հանդիսանում է 120 հազար անձ։ Հուլիսի 23-ի դրությամբ հայտարարագիր ներկայացրել է 51 հազար ֆիզիկական անձ:

Եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն:

Առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում։ Այնուհետև, նախազգուշացումը կիրառելուց հետո 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում նախատեսվում է 50 հազար ՀՀ դրամի չափով տուգանք :

Տուգանք վարչական տույժը կիրառելուց հետո, 30 օրվա ընթացքում տարեկան հաշվարկ-հայտարարագիրը չներկայացնելու դեպքում, տուգանքի չափը կրկնապատկվում է ։

Թեման բավականին ընդգրկուն է,որովհետև արդեն ակնհայտ է ,որ կառավարչական այս միջոցառումը տապալված է։ Հիշեցնենք , որ սկզբնական ժամկետը սահմանված էր մինչև մայիսի մեկը, հետագայում լիազոր մարմինն ընդունեց իր մեղքը եվ մոտ 80 օրով երկարացրեց հայտարարագրի հանձնման վերջնաժամկետը:

Հանձնված հայտարարագրերի թիվը կազմել է 51000, և դա այն դեպքում երբ օրենքի պահանջը տարածվում է մոտ 120000 քաղաքացու վրա։ Մեծագույն հիասթափությամբ արձանագրում ենք, որ պետական ծառայողները թքած ունեն պետական որոշումների վրա։ Լավ բա եկող տարին ինչպե՞ս է լինելու, երբ հայտարարագրումը դառնա համատարած: Սա այս փնթի ապիկարների ձեռագիրն է, որոնց ձեռքը պետություն է ընկել: Սա ձեր համար Թաթայի համերգ չէ, սա պետություն է , որի կառավարումն ընկել է ձեր ոտքերին։ Արդեն մեկ շաբաթ է անցել հայտարարագրման խայտառակ արդյունքների արձանագրումից, բայց դեռ չկա որևէ մեկը, ով պատասխանատվության է ենթարկվել, չկա մեկը, ում թեթև ձեռքով չիպային նույնականացման քարտերը փոխարինվել են առանց չիպ քարտերի, չկա մեկը, ով կբացատրի, թէ երբ է գործարկվելու հայտարարագրի ներկայացման բջջային հավելվածը։ Իրավական նիհիլիզմը, անգրագետ անպատասխանատու կառավարումը պետությունը տանում են դեպի կառավարչական քաղցկեղ, որի արդյունքը նվեր ստացած պետության կործանումն է»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ