Ներքին 2 տարի առաջ - 18:03 28-07-2024

25-ամյա հայուհին ճանաչվել է «Միսս Լիբանան 2024»-ի 2-րդ «Վիցե միսս»

Tert.am-ի փոխանցմամբ՝ նախօրեին Բեյրութում կայացել է «Միսս Լիբանան 2024» գեղեցկության մրցույթը, որի շրջանակում 2-րդ «Վիցե միսս» է ճանաչվել 25-ամյա Գաել Բալյանը, գրում է arabnews.com-ը:

Նշվում է, որ Բալյանը մասնագիտությամբ շուկայագետ է:

Ինչ վերաբերում է հաղթողին, ապա թագը տրվել է 26-ամյա Նադա Կուսային:

Աղբյուրը նկատում է, որ, հավատարիմ մնալով իր ավանդույթին, «Միսս Լիբանա» մրցույթն այս տարի ևս բեմում անդրադարձել է մի շարք արդիական սոցիալական խնդիրների: Մրցույթի մասնակիցները պատասխանել են կանանց տեղի և դիրքի հզորացման, Փարիզի Օլիմպիական խաղերի և սպորտի կարևորության, պատերազմի սպառնալիքների և մարդասիրական գործողությունների, ինչպես նաև այսօրվա երիտասարդության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ հարցերին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին