Ներքին 2 տարի առաջ - 19:36 25-07-2024

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Մոսկվայում մասնակցել է ՌԴ ՖՆ հետ համագործակցային քննարկումներին

Հուլիսի 7-9-ը Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունների միջև երկկողմ համագործակցության շրջանակներում քննարկումների ՀՀ ՖՆ մակրոտնտեսական կանխատեսումների համակարգի բարելավման ուղղությամբ։

Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, այցը կազմակերպվել է ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև 2023-2025 թթ. երկկողմ համաձայնագրի 2024 թ. միջոցառումների ծրագրով նախատեսված «ՀՀ մակրոտնտեսական և բյուջետային կանխատեսումների համակարգի զարգացում» ուղղության շրջանակներում։ Վերջինիս ընթացքում պատվիրակությունը մասնակցել է հարկային եկամուտների կանխատեսման ուղղությամբ կատարված աշխատանքի ամփոփ արդյունքների, ինչպես նաև տնտեսության իրական հատվածի ցուցանիշների կանխատեսման գործիքակազմի կատարելագործման աշխատանքների քննարկումներին։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ հարցերին․

երկկողմ համագործակցության շրջանակներում գործող ծրագրերի ընթացքը.

«ՀՀ մակրոտնտեսական և բյուջետային կանխատեսումների համակարգի զարգացում» ծրագրի ընթացիկ արդյունքները.

ՀՀ ֆինանսների նախարարությունում իրական հատվածի կանխատեսումների համար ներկայումս կիրառվող մոդելային համակարգը.

ՌԴ ՖՆ գիտահետազոտական կենտրոնի կողմից մշակված կիսակառուցվածքային մակրոտնտեսական մոդելը և դրա միջոցով կանխատեսումների իրականացումը.

հարկաբյուջետային կանխատեսումների և ռիսկերի գնահատման համակարգը ՌԴ ֆինանսների նախարարությունում.

համագործակցության շրջանակներում նոր գործիքակազմի մշակումը մակրոտնտեսական բնույթի հարկաբյուջետային ռիսկերի գնահատման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան