Ներքին 2 տարի առաջ - 21:46 23-07-2024

Տեղի է ունեցել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական նիստ

Հուլիսի 23-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարևորել է ներառական կազմով նիստի անցկացումը՝ բարձր գնահատելով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ներդրված համակողմանի ջանքերը։

Վարդան Վարդանյանն անդրադարձել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքներին, այդ թվում՝ պատժի անխուսափելիությանը, կոնկրետ դեպքերով այլընտրանքային խափանման միջոցների կիրառման արդյունավետությանը, ինչպես նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության ծավալուն աշխատանքին։ Նա ընդգծել է միասնական պրակտիկայի ձևավորման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա համընդհանուր խնդրի դեմ պայքարում գրանցել դրական արդյունքներ։

Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքները, արձանագրված խնդիրները, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված այլ հարցեր:

Քննարկվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի իրացման դեպքերով քննվող դատական պրակտիկայի վերաբերյալ հարցեր։
Ներկայացվել է նաև ՆԳՆ ոստիկանության կողմից մշակված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հանձնաժողովի կազմում ներգրավված էին ՆԳ նախարարության ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Պաշտպանության, Առողջապահության, Արդարադատության նախարարությունների, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։

Հրավիրված էին նաև Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ, օգնականներ:

Օրակարգի հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ արվել են կոնկրետ առաջարկություններ:

Վարդան Վարդանյանն ամփոփելով նիստը՝ շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին արդյունավետ քննարկման համար և ընդգծել թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ առաջիկա անելիքները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը