Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:48 23-07-2024

Հովհաննեսը և՛ պայքարի մեջ, և՛ ընկերության մեջ մարմնավորում էր հենց կյանքը․ Ալեքսանդր Կոչուբաև

Տեղի է ունենում «Երիտասարդի ձայն» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանի հոգեհանգիստի արարողությունը։

«Հովհաննեսը և՛ պայքարի մեջ, և՛ ընկերության մեջ մարմնավորում էր հենց կյանքը։ Ես Հովհաննեսին երբեք չեմ տեսել հոգնած, հիասթափված, հուսալքված»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա շեշտեց՝ երբ մենք հոգնում էինք, Հովհաննեսը մեզ քաջալերում էր։

«Նա հայրենասիրությունից չէր խոսում՝ պարզապես հայրենասեր երևալու համար։ Նա ապրում էր Արցախով։ Երբ մենք վերջին անգամ բաժանվեցինք, խոսակցության թեման կրկին Արցախն էր, կրկին պայքարն էր»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին