Ներքին 2 տարի առաջ - 16:53 23-07-2024

Աննա Հակոբյանը, պորտը բացելով, ամուսնուն ոտատակ է տալիս․ հարցում

Երբեմնի համեստ կերպարներով հանդես եկող Աննա Հակոբյանը վերջին շրջանում ներկայանում է համարձակ ոճով՝ ի ցույց դնելով իր բարեմասնությունները։

Լոնդոնյան և Բեռլինյան հանգստից սոցկայքերում հրապարակած գրեթե բոլոր տեսանյութերում Հակոբյանը կրում է պորտը բաց հագուստներ, լանջաբաց զգեստներ, որոնք բազմաթիվ քննադատությունների են արժանանում օգտատերերի կողմից։

Նրանք գրում են, որ առաջին տիկինը պետք է ավելի զուսպ լինի, քանի որ երկրի ղեկավարի կինն է, իսկ իրենց ընտնիքի նիստ ու կացին ամբողջ աշխարհն է հետևում։

Այդ հարցի շուրջ Oragir.News-ը զրուցել է նաև անցորդների հետ և հետաքրքրվել՝ ինչպե՞ս են վերաբերվում Աննա Հակոբյանի պորտը բաց հագուստին, ճանաչո՞ւմ են մեկ այլ երկրի ղեկավարի, ում կինը նույնպես նման հագուստներով է ներկայանում հանրությանը։

Հարցվածներից մեկն այսպես արտահայտեց իր կարծիքը․ «Դա երկրի ղեկավար չի, դա մի փողոցայինի մեկն է»։ Մեկ այլ կին էլ նշեց, որ Աննա Հակոբյանը երկիր է ներկայացնում, պետք է պարկեշտ հագնվի․ «Այլ տեղերում, իր անձնականում նա ամեն ինչ կարող է անել, բայց երբ երկիր է ներկայացնում, նա իր ամուսնուն է ոտատակ տալիս»։

Հատկանշական է, որ երիտասարդները դեմ էին արտահայտվում Աննա Հակոբյանի ոճին, իսկ մեծահասակները, ովքեր շատ հաճախ են քննադատում համարձակ հագուստները, Աննա Հակոբյանի ոճը գովերգում էին և նորմալ համարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը