Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:39 20-07-2024

Ընտրակեղծիքներ՝ նույնիսկ մշակութային միջոցառմանը. Պանրխաշի փառատոնը Գյումրիում

Հայրաքաղաք Գյումրիում այսօր՝ հուլիսի 20-ին, համայնքապետարանի կողմից անցկացվեց պանրխաշի մեծ փառատոն, որին մասնակցում էին 10-ից ավելի տեղական արտադրողներ, սրճարաններ և ռեստորաններ։

Փառատոնը համեմված էր ավանդական երգ ու պարով, իսկ երեկոն եզրափակվեց DJ-ի կատարումներով։ Տոնական տրամադրությունը, սակայն, անմասն չէր նաև անարդարությամբ, որն էլ շարժել էր փառատոնին մասնակցող տեղական արտադրողների մեծ մասի զայրույթը։

Բանն այն է, որ փառատոնի ընթացքում ներկայացված արտադրանքները մասնակցում էին համտեսողների քվեարկությանը, ինչը, սակայն, անցկացվեց ընտրակեղծիքներով․ մասնակից կազմակերպությունների սեփականատերերը կամ նրանց բարեկամ-ազգակիցները մեկ քվեաթերթիկի փոխարեն վերցնում էին 10-ը, 20-ը, 30-ը, և այսպիսով ազդում քվեարկությանը մասնակցող մյուս կազմակերպությունների հետ հավասար պայմաններով մրցելու հնարավորության վրա։

«Ամեն անգամ, երբ համայնքապետարանը փորձում է ինչ-որ լավ բան անել, ստացվում է ինչպես միշտ՝ վատ։ Իբր համայնքապետարանի աշխատակիցներ էին կանգնած խցիկի կողքին, բայց հենց իրենք էլ կազմակերպում և ուղղորդում էին ողջ անարդար պայքարը։ Վերջում էլ, իբրև թե սիրելու նշան, բոլորին հաղթող ճանաչեցինք»,- Oragir.News-ի հետ զրույցում իր մտահոգություններով կիսվեց մասնակից կազմակերպություններից մեկի ղեկավարը։

Փառատոնի ավարտին Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, իր ելույթի ընթացքում կարևորելով մասնակից բոլոր կազմակերպությունների ներկայությունը և յուրաքանչյուրի ներդրումը փառատոնի կայացման գործում, շեշտեց՝ քվեարկությունները սին բաներ են, և որ բոլոր կազմակերպություններն էլ օրերս համայնքապետարանում կստանան իրենց հաղթական մրցանակները։

Պանրխաշի փառատոնը, թեպետ ոչ ցանկալի ավարտ ունեցավ մասնակից կազմակերպությունների համար, այնուամենայնիվ, հաջողվեց անցկացնել հայրաքաղաքում՝ ազգային երգ ու պարով, Գյումրուն և գյումրեցիներին բնորոշ սրամտությամբ ու կոլորիտով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին