Ներքին 2 տարի առաջ - 11:14 20-07-2024

Օտարերկրացին վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ է արձակել. 2 ոստիկան վնասվածքներ են ստացել. ՆԳՆ խոսնակ

Գիշերը 00:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին են բերել օտարերկրյա քաղաքացու, նախնական տեղեկություններով՝ ինքնավնասում կատարելու համար, օտարերկրացին վերցրել է ոստիկաններց մեկի ինքնաձիգը և կրակոցներ է արձակել: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել օտարերկրացին ու ոստիկանության 2 ծառայող:

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օտարերկրացին կրակոցներ է արձակել ոստիկանության Կոտայքի բաժնում, կան վիրավորներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում