Արտաքին 2 տարի առաջ - 13:20 19-07-2024

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի զորակազմը զորավարժություններ է սկսել Ճապոնիայի ռազմաօդային ուժերի հետ։ Դրանք անցկացվում են Հոկայդո կղզու հյուսիսի Տիտոսե ռազմակայանի և Տոկիոյից 120 կմ հյուսիս-արևելք ընկած Հյակուրի ռազմակայանի շրջանում: Գրում են ճապոնական լրատվամիջոցները։

Զորավարժություններին մասնակցում են Գերմանիայի և Իսպանիայի ռազմաօդային ուժերի 12 Eurofighter Typhoon կործանիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի 4 ​​Rafale մարտական ինքնաթիռներ։ Ճապոնիան ներկայացված է վեց F-15 և F-2 մարտական ​​ինքնաթիռներով։ Նման կազմով վարժանքներ անցկացվում են առաջին անգամ։

Գերմանայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի այդ ինքնաթիռներն ավելի վաղ ամերիկյան օդուժի հետ վարժանքներ են անցկացրել Ալյասկայի շրջանում: Սպասվում է, որ Ճապոնիայից հետո նրանք կմասնակցեն զորավարժությունների Հավայան կղզիների շրջանում, իսկ այնուհետև կտեղափոխվեն Ավստրալիայի և Նոր Զելանդիայի գոտի։ Այնտեղ տեղի կունենան համատեղ վարժանքներ այդ երկրների ռազմաօդային ուժերի հետ։

Ակնկալվում է, որ օգոստոսի վերջին Ճապոնիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ կանցկացնեն իտալական թեթև ավիակիրը և գերմանական ֆրեգատը:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև