Արտաքին 2 տարի առաջ - 10:15 19-07-2024

Չիլիում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Չիլիի հյուսիսում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ի սկզբանե հաղորդվել էր, որ երկրաշարժը եղել է 6,8 մագնիտուդով, սակայն ավելի ուշ սեյսմոլոգները հայտնել են 7,3 մագնիտուդի մասին։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անտոֆագաստա շրջանի Սան Պեդրո դե Ատակամա գյուղից 43 կմ հարավ-արևելք, իսկ օջախը՝ 128 կմ խորության վրա։

Երկրի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ իշխանություններն առայժմ չեն ստացել։

«Ես կապվել եմ տարածաշրջանի ներկայացուցչի հետ, և ներկայում զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Այնուամենայնիվ փորձագետները շարունակում են տեղեկություններ հավաքել», - գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Բորիչը նաև հավելել է, որ տարածաշրջանի ավտոճանապարհներին արձանագրվել են քարերի փլուզման առանձին դեպքեր։ Բացի այդ, շուրջ 2000 բնակչություն ունեցող Սան Պեդրո դե Ատակամա գյուղում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև