Արտաքին 2 տարի առաջ - 11:11 18-07-2024

Փելոսին կարծում է, որ Բայդենը չի կարողանա հաղթել նախագահական ընտրություններում. CNN

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին կարծում է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը չի կարողանա հաղթել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ընտրություններում։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Փելոսին հեռախոսազրույցի ժամանակ Բայդենին ասել է, որ հարցումները ցույց են տալիս, որ նա չի կարող հաղթել նախագահական ընտրություններում եւ դրանով իսկ կզրկի դեմոկրատներին Ներկայացուցիչների պալատում հաղթանակի հնարավորությունից։

Ինչպես նշել է CNN-ը, հայտնի չէ, թե խնդրել է արդյոք Փելոսին Բայդենին դուրս գալ ընտրապայքարից։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։ ԱՄՆ ներկայիս նախագահ, 81-ամյա Ջո Բայդենը, որն առաջադրվում է երկրորդ ժամկետով, արդեն ստացել է Դեմոկրատական կուսակցության պատվիրակների բավականաչափ թվով աջակցությունը։ Դեմոկրատական կուսակցության համագումարը տեղի կունենա օգոստոսին։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից