Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 17:03 17-07-2024

Մեդուզաները հարձակվել են Ղրիմի վրա

Ղրիմի Թարխանկուտ թերկղզու մոտ գտնվող ջրերը լցված են մեդուզաներով։ Անհնար է լողալ, բայց կարելի է նկարել։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել, որ Թարխանկուտ թերակղզու արևմտյան ափերը լցված են մեդուզաներով։

Մասնագետի խոսքով՝ այս ենթատեսակը կարող է մարդու մոտ առաջացնել բավականին խորն ու ցավոտ այրվածքներ, ուղեկցվող ալերգիկ ռեակցիաներով։

«Ավելի լավ է նման վայրերում չլողալ».- զգուշացրել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության բաժնի պրոֆեսոր՝ Ելենա Տեմերևան։

Ֆոտոշարք