Ներքին 2 տարի առաջ - 17:05 16-07-2024

Այս ռեժիմին ծառայող ցանկացած մարդ վաղ թե ուշ այս նույն իրավիճակում է հայտնվելու․ Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ուրեմն Ռոբերտ Քոչարյանին սկզբից մեղադրանք ներկայացրին «մարտի 1»-ի թեմայով։ Թեև հենց էն գլխից հայտնի էր, որ Քոչարյանը մեղադրվում ա քրեական օրենսգրքում գոյություն չունեցող հանցանքի համար, բայց մինչև դրա փաստացի արձանագրումը վենետիկա-միեդա-սդ-ա խառը, ահագին երկար մարդը կալանավորված մնաց։

Որ ավելի համոզիչ լինի Քոչարյանի նստելը, մի հատ էլ ունիվերսալ կաշառք տվող էին գտել․ Սիլվա չեմ հիշում ինչյան։ Էն որ ում հանդիպել էր, մինիմում մի միլիոն դոլլար կաշառք էր տվել։ Ասենք Հայաստանում մարդ չկա, ում կաշառք չէր տվել, էլի - կաշառքի ցեխ և մեծ սիրտ ուներ մարդը ու սաղին տալիս էր։ Վ սմիսլե կաշառք։

Ինչևէ, ի՞նչ գլուխներդ ցավացնեմ․ դատավորը, հիշում եք, դատախազների հետ ձեռք ձեռքի տված Քոչարյանի գործը հա ձգձգում էր։ Որովհետև հակառակ դեպքում ստիպված պիտի լիներ մարդուն արդարացման հիմքով ազատ արձակել, ինչը «քաղաքականապես անթույլատրելի էր»։

Եվ ահա, երբ էդ բոլոր վենետիկա-միեդա-սդ-ներից հետո պաշտոնապես ֆիքսվեց, որ գործը օդա ու այլևս տեխնիկապես էլ հնարավոր չէր Քոչարյանի գործը ձգել, ամեն ինչ թվումա թե վերջացավ։ Բայց ոչ դատավոր Աննա Դանիբեկյանի համար, ում լիազորություններն այսօր դադարեցվեցին, թե բա․ «գործը էնքան ձգեց, որ Քոչարյանը տենց էլ չդատվեց»։ Յանիմ էն կաշառքի մասով վաղեմության ժամկետը լրացավ (կարելի ա մտածել, թե եթե չլրանար, ինչ-որ ապացույց կար)։

Այս ռեժիմին ծառայող, այս ռեժիմի հետ բիզնես անող, այս ռեժիմի հրահանգները կատարող կամ որևէ այլ կերպ համագործակցող ցանկացած մարդ վաղ թե ուշ էս նույն իրավիճակումա հայտնվելու։ Հենց էլ պետք չեկավ - поматросят и бросят»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում