Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 19:01 13-07-2024

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան Հայաստանում է

«Ողջույն Հայաստանից։ Հայաստան ժամանելուն պես ուրախ էի հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ:

Ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ խթանելու ժողովրդավարական օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և դատական բարեփոխումները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան Հայաստանում մասնակցելու է ժողովրդավարական կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատություն, մարգինալացված ու խոցելի խմբերի վերաբերյալ նախատեսված քննարկումներին։

Հայաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման, օրենքի գերակայության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի առաջխաղացման վերաբերյալ հարցերը քննարկելու համար:

Նա կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բացի այդ, փոխքարտուղարը կայցելի Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և մշակութային պահպանմանը:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է