Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 18:08 13-07-2024

ԿԿՀ անդամները ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներին ներկայացրել են կոռուպցիայի կանխարգելման թվային օրակարգը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔինը Հայաստան կատարած այցելության շրջանակներում հուլիսի 11-ին այցելել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Ինչպես հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, հանդիպման ընթացքում Հանձնաժողովի անդամները ներկայացրել են հանրային կառավարման համակարգում բարեվարքության խթանման, հայտարարագրման և բարեվարքության ուսումնասիրության ինստիտուտների կայացման և զարգացման, կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված քայլերը, առաջիկայում ձեռնարկվելիք միջոցառումները, առկա խոչընդոտները և մարտահրավերները: Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվել է նաև կոռուպցիայի կանխարգելման թվային օրակարգը, դրա իրագործման ուղղությամբ անհրաժեշտ նախապայմանները:

Հանձնաժողովի անդամները վերահաստատել են նշված ուղղություններով ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում շարունակական համատեղ աշխատանքների կարևորությունը:

Երկուստեք հատուկ ընդգծվել է հաղորդակցության և հանրային իրազեկման աշխատանքների կարևորությունը: Քննարկվել են կրթական և հանրային իրազեկման ուղղությամբ համատեղ մեկնարկած ծրագրերի արդյունքները, դրանց հետագա ընթացքի ապահովմանն ուղղված աշխատանքները:

Էրին ՄըՔինը, իր հերթին ողջունելով Հանձնաժողովի կողմից մինչ օրս իրականացրած քայլերը, կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հանձնառությունը՝ հետագայում ևս նպաստելու կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև ժողովրդավարության խթանման, պետական հատվածում թափանցիկությանն ու հաշվետվողականությանը բարձրացնելունն ուղղված հետագա քայլերին:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի