Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 20:32 12-07-2024

Մոսկվան գոհ է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի աշխատանքից․ Զախարովա

Մոսկվան գոհ է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գործունեությունից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Փոխանցում է Tert.am-ը։

Անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքին՝ Զախարովան, մեջբերելով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքերը, նշել է․ «Դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում նրա գործունեությունը լիովին համապատասխանում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակին»։

Ինչ վերաբերում է Երևանում Ռուսաստանի դեսպանին, ապա դիվանագետն ընդգծել է, որ Սերգեյ Կոպիրկինը շարունակում է իր աշխատանքը։

«Երկրի ղեկավարությունը գնահատում է մեր դեսպանների գործունեությունը, բայց ինձ թույլ կտամ նշել, որ նրա (Կոպիրկինի - խմբ․) աշխատանքի արդյունավետությունը կասկածից վեր է»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է