Ներքին 2 տարի առաջ - 17:00 11-07-2024

Վթարի հետևանքով վիրավորներից 3-ը Շիրակի մարզից են

Oragir.News-ի տեղեկություններով` Սյունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորում ստացած 3 զինծառայողները Շիրակի մարզից են` Ազատան, Հայկավան եւ Ախուրյան գյուղերից։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Զորացրված զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, հայտնվել ձորում, ինչի հետևանքով մեքենայի վարորդը և զորացրված զինծառայողներից մեկը տեղում մահացել են։ Մյուս 3 զինծառայողներին տեղափոխել են հոսպիտալ։