Ներքին 2 տարի առաջ - 11:15 11-07-2024

Լույս է տեսել Խաչատուր Աբովյանի կյանքի և գործունեության տարեգրության Ա հատորը

ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Լույս է տեսել Խաչատուր Աբովյանի կյանքի և գործունեության տարեգրության Ա հատորը (1809-1833) Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակիցներ՝ բ.գ.դ. Պ. Հակոբյանի և բ.գ.թ. Ա. Հակոբյանի աշխատասիրությամբ:

Գիրքը Խաչատուր Աբովյանի կյանքի ու գործունեու­թյան նախադոր­պատ­յան տարի­նե­րի և դորպատյան առաջին շրջանի տարեգրությունն է։ Առանձ­նա­հատուկ տեղ է հատկացված Աբով­յան­­նե­­րի տոհ­մի պատմու­թյա­նը, որն ընդգրկում է մինչև Խաչա­տուրի ծնուն­դը նրանց գերդաստանի մա­սին առ այսօր հայտնի բո­լոր վավերա­գրե­րը։ Հատո­րում բերված տվյալ­նե­րը կարող են հիմք հանդիսանալ պատմաբա­նա­սիրական և մշա­կու­թա­բանական նոր ուսումնասի­րու­թյունների համար։ Աբովյանի ժամանակի եվ­րո­­պա­ցի մի շարք գիտ­նական­նե­րի կյանքի մանրամասները որպես սկզբ­ն­աղ­­բյուր կարող են հետա­քրք­րել օտար ուսումնասիրողներին։ Գիրքը նա­խա­­տես­ված է աղբյու­րա­­գետ­նե­րի, գրականագետների, պատմաբան­նե­րի, վի­մա­գրագետների, ար­վես­տա­գետ­նե­րի և ըն­թեր­ցող լայն հանրության համար։

Հատորը լույս է տեսել տեր և տիկին Յովսէփ եւ Գարոլին Նալպանտեանների մեկենասությամբ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»