Ներքին 2 տարի առաջ - 19:06 05-03-2024

Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում Խաչատուր Աբովյանի անունը կրող դպրոցի բակից հեռացրել է գրողի արձանը

Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Ստեփանակերտում տեղադրված արձանները։

Այս մասին տեղեկանում ենք Հայքի մշակութային օմբուդսմենի ֆեյսբուքյան էջից։

«Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ հայ մեծ գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի արձանը։ Արձանը գտնվում էր գրողի անունը կրող դպրոցի բակում։

Հարկ ենք համարում նշել, որ արձանը հենց պատրաստվել է դպրոցի բակում 2013-2015 թթ.-ին քանդակագործ Պետրոսյան Արմենը։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամբողջ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»,-գրել է նա

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում