Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:01 08-07-2024

Օսիպյանը ոնց դավաճանեց համակարգին, այնպես էլ դավաճանեց այն մարդուն, որ նրան ոստիկանապետ նշանակեց

Այսօր տեղի ունեցավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դատական նիստը։

Նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ համակարգից եղել են մարդիկ, որ իր եմ ցուցմունք են տվել։

«Պարոն Օսիպյանը ոնց դավաճանեց համակարգին, այնպես էլ դավաճանեց այն մարդուն, որ նրան ոստիկանապետ նշանակեց և գեներալի կոչում տվեց, հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ, տեսակն է այդպիսին»։

Հարցին, թե երբ դավաճանեց Օսիպյանը, պատասխանեց՝ Սասնա Ծռերից։

Խոսելով իրեն առաջադրվող մեղադրանքներից՝ ասաց․ «Ես 40 տարի եմ աշխատել, տուն ունեմ, մարդիկ կան՝ 1 տարի են աշխատել դղյակներ ունեն։ Ես 40 տարի հետո դղյակ ունեմ, իրենք՝ 1»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին

Ձեզ գուցե հետաքրքրի