Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:00 05-07-2024

Այս տարի դեռ ֆուտբոլ չեմ խաղացել. Պարույր Հայրիկյանը նշում է ծննդյան 75-րդ տարեդարձը

Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար Պարույր Հայրիկյանն այսօր՝ հուլիսի 5-ին, նշում է ծննդյան 75- ամյակը։

Հայրիկյանը եղել է նշանավոր այլախոհ, Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև՝ ղեկավար։ Չորս անգամ դատապարտվել է քաղաքական գործունեության համար, շուրջ 17 տարի (1968-1987 թվականներին) անցկացրել կալանավայրերում, 1988-ին արտաքսվել հայրենիքից։

Հայրենիք է վերադարձել 1990-ին։ Անկախության հանրաքվեի ճանապարհով գաղափարի հեղինակն է։ Հիմնադրել է «Անկախություն» շաբաթաթերթը, որը խորհրդային բռնազավթման տարիներին միակ ընդհատակյա մամուլն էր Հայաստանում։

Բացի քաղաքական գործունեությունից Պարույր Հայրիկյանը նաև գրող հրապարակախոս է, բազմաթիվ երգերի հեղինակ։ Նրա երգերը հնչում են նաև այսօր զորամասերում, ինչպես նաև Սրբազան շարժման ցույցերի ժամանակ։

Հայտնի քաղաքական գործիչն այժմ քաղաքակա-պետական պաշտոն չի զբաղեցնում, սակայն շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։

Հայրիկյանը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հայտարարություններով, ուղերձներով, համացանցային գրառումներով, Բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագծի ջատագովությամբ։

Oragir.News-ն այսօր հյուրընկալվել է Պարույր Հայրիկյանին, խոսել ապրած 75 տարիների, ծննդյան, հյուրերի, ինչպես նաև Սահամանադրության օրվա մասին։

Քաղաքական գործչի տանը եռուզեռ էր, հյուրերի հոսքը չէր դադարում, որոնց շարքում էին անկախության պայքարի մասնակիցներ, համախոհներ, 1990-1995թթ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հայտնի արվեստագետներ և այլք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը