Ներքին 2 տարի առաջ - 16:41 05-07-2024

Էկոնոմիկայի նախարարին է ներկայացվել ցորենի, գարու արտադրության գործընթացը, կիրառվող տեխնոլոգիաները

Հուլիսի 4-ին նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ՝ նրանց գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել են նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը:

Նախարարը Տաշիր համայնքում այցելել է «Ալաշկերտ գրուպ» պանրի գործարան ՍՊԸ, ծանոթացել այստեղ ներդրված ժամանակակից սարքավորումներին ու արտադրական կարողություններին։ Ընկերությունում արտադրվում է ավելի քան 10 տեսակի պանիր, որը նաև արտահանվում է։ Ընկերությունն ունի շուրջ 70 աշխատակից։

Տաշիրում Գևորգ Պապոյանը եղել է նաև «Երեմյան Փրոջեքթս»-ի՝ տարածաշրջանում եզակի գերժամանակակից անասնապահական համալիրում։ Այն կառուցվել է ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի ֆինանսական աջակցությամբ անասնաբուծության ճյուղում իրականացվող ծրագրի շրջանակում։

«Երեմյան Ֆարմ»-ի անասնապահական 30 հեկտարից ավելի տարածք ընդգրկող համալիրը ներառում է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց՝ երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային մշակաբույսերի աճեցման համար նախատեսված հողատարածք, ավտոմատ կիթի գերժամանակակից սրահ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

Այնուհետև նախարարն այցելել է «Բոզոյան» ՍՊԸ, որտեղ նախարարին ներկայացվել են ընկերության ցանքատարածություններն ու 2022թ.-ից հիմնված խոզաբուծական տնտեսության ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը։

Ընկերության ղեկավարությունը ներկայացրել է ցորենի, գարու արտադրության գործընթացը, կիրառվող տեխնոլոգիաները, ընկերության տեխնիկական հագեցվածությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը