Արտաքին 2 տարի առաջ - 00:29 05-07-2024

Հունգարիայի վարչապետը կմեկնի Շուշի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 6-ին կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության համաժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Շուշի։ APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղեկացրել է Հունգարիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զոլտան Կովաչը։ Հաղորդում է Azatutyun-ը։

Նրա խոսքով՝ Շուշիում Օրբանը երկկողմ բանակցություններ կանցկացնի գործընկեր պետությունների ներկայացուցիչների հետ։

Հունգարիան 2018 թվականից Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդի կարգավիճակ ունի։