Ներքին 2 տարի առաջ - 18:38 04-07-2024

Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար

Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

«Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 7-ին փակ կլինի: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝

պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում.
խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով.
տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը.
ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:

Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:

Հրդեհների և արտակարգ իրավիճակների դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն՝ 911

ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային Փրկարարական վարչության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատ՝ / հեռ.՝ 094004340/

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Արարատի և Վայոց Ձորի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի» էկոպարեկների պատասխանատու Արթուր Քոչարյան /093769595/

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Արարատի և Վայոց Ձորի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի» Խոսրով պահաբաժնի գլխավոր էկոպարեկ Նորիկ Մխիթարյան /հեռ.՝ 093386100/

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Արարատի և Վայոց Ձորի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի» Խաչաձոր պահաբաժնի գլխավոր էկոպարեկ Արթուր Պետրոսյան /հեռ.՝ 077029228/

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Արարատի և Վայոց Ձորի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի» Գառնի պահաբաժնի գլխավոր էկոպարեկ Մամիկոն Հարությունյան /հեռ.՝ 098555620/

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Արարատի և Վայոց Ձորի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի» Կաքավաբերդ պահաբաժնի գլխավոր էկոպարեկ Արմեն Գևորգյան /հեռ.՝ 077174917/»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը