Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 18:00 04-07-2024

Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը օրերս իր հարցազրույցներից մեկում խստորեն քննադատել էր իրավապահ մարմինների գործունեությունը՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններս «վերածվել են փիառ գործակալությունների»։ Նա դժգոհել էր նաև, որ իրավապահ կառույցները ճնշումներ են գործադրում հատկապես կալանք տվող դատարանների նկատմամբ, որպեսզի վերջիններս կալանքի որոշում կայացնեն, անգամ այն դեպքերում, երբ բացակայում է հիմնավոր կասկածը։

Այս համատեքստում, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Թորոսյանի կողմից իրավապահ համակարգի այս թիրախավորումը պայմանավորված է այն հանգանքով, որ «սորոսականները» Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի դեմ արշավ են սկսել և նախարարի պաշտոնում ցանկանում են տեսնել նրա տեղակալին՝ Արփինե Սարգսյանին, ով վերջիններիս համար առավել ընդունելի է։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը շեշտեց, որ Հայաստանում արդարադատությունը, ոստիկանությունը, իրավապահ համակարգը և ուժային կառույցները վերածվել են այլանդակության գլուխգործոցների։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում արդարադատությունը ոչ միայն դեգրադացվել է, այլև վակխանալիա է ապրում, և այս հարցում երկու կարծիք լինել չի կարող։

/Գագիկ Համբարձումյան, ՀՀ նախկին փոխոստիկանապետ/

ՀՀ նախկին փոխոստիկանապետը Արսեն Թորոսյանի այս հայտարարությունը պայմանավորում է իշխանության ներսում առկա գզվռտոցներով․ «Թե այդ ստահակների մի կողմը ստահակների մյուս կողմին ոնց է վատաբանում, դա երևի ներքին գզվռտոցի ինչ-որ խնդիր է։ Իբր թե դատարանները քիչ են կալանավորում, ինքն էլ հայտարարում է, որ դատարանների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որ կալանք տան։

Հավանաբար ներսից ինչ-որ հարցով ներքին գործերի նախարարի, կամ ոստիկանության հետ խնդիր ունի լուծելու ու իրեն չեն ընդառաջել, Նիկոլի օրինակով շանտաժ է անում, ինչպես ինքն էր իր թերթում վատ բան գրում, որ հետո դրա դիմաց ինչ-որ բան պոկեր։ Նույն ֆոկուսն այժմ իրար մեջ են անում, նույն բանկի մեջ գտնվող կարիճներն գզռտում, ինչքան շատ, այնքան լավ, ուրիշ բան չունեմ ասելու»։

Համբարձումյանը հիշեցրեց նաև Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ Արսեն Թորոսյանի վերջին հայտարարությունը՝ նշելով, որ նման մարդուց հնարավոր չէ լավ մղումներով և օբյեկտիվ ինչ-որ բան սպասել։ «Ես միշտ ասել եմ, որ նրանք անգամ ինչ-որ լավ քայլի, կամ նախաձեռնության մասին են խոսում, ուրեմն ավելի շատ ավելի մեծ ստոր գործողություն են նախապատրաստում, կամ ավելի ստոր նպատակներ են հետապնդում։ Այս ֆորմուլայով առաջնորդվեք և ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին, թե Արսեն Թորոսյանի այս հայտարարությունը կարո՞ղ է պայմանավորված լինել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին պաշտոնանկ անելու և նրա փոխարեն Արփինե Սարգսյանին նախարար նշանակելու միտումների հետ՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ սա կարող է հնարավոր պատճառներից միայն մեկը լինել։ Նա նշեց, որ գործող իշխանությունների ստորություններն անսահմանափակ են և նման բազմաթիվ շարժառիթներ կարող է հիշատակել։

«Հետևաբար՝ չեմ կարծում, որ ճիշտ է ծանրանալ հնարավոր տարբերակներից միայն մեկի վրա։ Եթե իգական սեռի չգիտեմ ինչին կարող են արտաքին հետախուզության պետ նշանակել (նկատի ունի նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին-խմբ․), էս ղանջըղին ինչի՞ չպիտի ներքին գործերի նախարար նշանակեն որ։ Ինչի մասին է խոսքը, սրանցից ամեն ինչ էլ հնարավոր է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ