Ներքին 2 տարի առաջ - 18:43 03-07-2024

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Կենտրոնական բանկի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Նիստի օրակարգում ներառված է եղել ֆինանսական կազմակերպություններում տեսողության և լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններից օգտվելու մատչելիության վերաբերյալ հարցը։

Քննարկվել են տեսողության խնդիր ունեցող անձանց՝ ֆինանսական կազմակերպություններում պայմանագրերին ծանոթանալու դժվարություններին, լսողության խնդիր ունեցող անձանց դեպքում՝ գործարքների ընթացքում հաղորդակցության խնդիրներին, ինչպես նաև տարեց կամ ծանր հիվանդություն ունեցող անձանց դեպքում՝ կենսաթոշակի վճարումը շարունակելու համար տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու պահանջին վերաբերող մի շարք հարցեր։ Այլ հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը լրամշակելու և նորից շրջանառելու հարցին։ Ներկայացված հարցերի առնչությամբ սահմանվել են վերջնաժամկետներ․ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ՝ առաջիկայում կներկայացվեն առաջարկներ՝ խնդիրների լուծման կարգավորման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը