Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:06 02-07-2024

Փլուզված դիտահորը լցրել են հողով. Նոր Նորքում մեքենաները զգուշորեն են երթևեկում

Այսօր՝ հուլիսի 2-ին, Oragir.News-ը ահազանգ ստացավ, որ Նոր Նորքի Սամվել Սաֆարյան փողոցում նոր ասֆալտպատ ճանապարհի դիտահորի հատվածի փլուզման հետևանքով մեծ փոս է գոյացել, և ճանապարհով երթևեկողների համար վտանգավոր խոչընդոտ առաջացել։

Oragir.News-ը այցելեց դեպքի վայր և արձանագրեց, որ ճանապարհին առկա կեսմետրանոց փոսն արդեն ծածկել էին հողով, սակայն այդ հատվածը երթևեկության համար դեռ ռիսկային է, քանի որ խնդիրը դեռ ամբողջովին լուծված չէ։ Ավտոմեքենաները զգուշորեն շրջանցում էին այդ հատվածը։

Նշենք, որ խնդրի մասին քաղաքացիներն ահազանգել են նաև քաղաքապետարան և Նոր Նորքի թաղապետարան։

Նշենք, որ Սամվել Սաֆարյան փողոցն ամբողջովին ասֆալտապատել են նախորդ տարի, և ընդամենը մեկ տարի անց դիտահորերն արդեն նման վիճակում են գտնվում։

Փլուզման պատճառների մասին պաշտոնական հաղորդագրություն առայժմ չկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում՝ ասֆալտապատ ճանապարհին հերթական մեծ փոսն է առաջացել։ Սամվել Սաֆարյան փողոցում դիտահորն ընկել էր կես մետր ներքև։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը