Ներքին 2 տարի առաջ - 14:40 02-07-2024

Սևանում կապի ենթահամակարգի խափանումը շտկվել է Oragir.News-ի հրապարակումից հետո

Oragir.News-ն օրեր առաջ ահազանգեր էր ստացել քաղաքացիներից, որ Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցը խափանումներով է գործում։ Մասնավորապես՝ խնդիրն առկա էր Գեղարքունիքի և Կոտայքի մարզի բնակիչ-բաժանորդների մոտ։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու համար կապ էր հաստատել Վիվա-ՄՏՍ-ի հասարակության հետ հարաբերությունների համակարգող Վահե Իսահակյանի հետ, ով հորդորել էր գրավոր հարցում ուղարկել։ Oragir.News-ի հրապարակումից հետո կապը կարգավորվել է։ Իսկ այսօր ստացել ենք նաև Վիվա-ՄՏՍ-ի պատասխան գրությունը զանգվածային խափանումների մասին ահազանգի առնչությամբ։

«Ձեր՝ 27.06.2024 հարցմանն ի պատասխան, հայտնում ենք, որ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում և շրջակայքում, Ձեր նշած ժամանակահատվածում, արձանագրվել է կապի ենթահամակարգի խափանում, որը շտկվել է: Կոտայքի մարզում կապի հետ կապված զանգվածային (ընդհանուր) խնդրի դեպքեր չեն արձանագրվել:

Տեղային խնդիրը գրանցելու և այն ուսումնասիրելու համար հարկավոր է անձնական նամակով՝ Viva-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջի (https://www.facebook.com/share/yTV1BqKuUFtrkS6c/?mibextid=qi2Omg) միջոցով տրամադրել գտնվելու հստակ հասցեն (մարզ, քաղաք/գյուղ, փողոց, տուն/ շենք), ինչպես նաև՝ նշել խնդրահարույց հեռախոսահամարը, կամ զանգահարել 111 հեռախոսահամարով ՝ (Viva-ի բաժանորդների համար` անվճար)»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ստացվում է՝ եղել է բջջային կապի խափանում, որի մասին տեղյակ չի եղել ընկերությունը։ Սա բաժանորդների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի ցուցադրություն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը