Ներքին 2 տարի առաջ - 20:38 27-06-2024

Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

Հունիսի 27-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի Ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Նախարարության կարևորագույն նպատակներից է նաև աղետներին դիմակայուն պետության ձևավորումն ու կայացումը, աղետների ռիսկի հետևողական նվազեցումը։

Նախարարն ընդգծել է, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ձևավորվել են բազմամյա համագործակցության արդյունքում և ամրապնդվել հատկապես 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, երբ ֆրանսիացի մասնագետներն օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին։

Հյուրերը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրել են շրջակա միջավայրի, ինչպես նաև երկրաշարժերի մոնիթորինգի ուղղությամբ իրենց աշխատանքը։ Քաղաքացիական պաշտպանությանն օժանդակելու Ֆրանսիայի հանձնառությանը համահունչ՝ Նիկոլաս Բրաչեթը կառույցի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու աշխատանքները: Նա վերահաստատել է իրենց լիակատար աջակցությունը՝ օգնելու պահպանել և բարելավել Հայաստանում սեյսմիկ մոնիթորինգի կարողությունը։

Վահե Ղազարյանը հայտնել է, որ Նախարարության ուշադրության կենտրոնում է և հետևողականորեն իրականացվում են ինչպես դիտացանցի պարբերաբար արդիականացման աշխատանքները, այնպես էլ դիտացանցը նոր սարքավորումներով համալրելու գործընթացը։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ փոխգործակցությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»