Ներքին 2 տարի առաջ - 15:50 26-06-2024

Վստահ եմ՝ վաղ թե ուշ ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ հայտարարվել է ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից

Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից։ Ադրբեջանի իշխանությունները պարզապես սարսափում են դրանից և ճիշտ են անում՝ պիտի վախենան: Նրանք այդ վախը վերափոխում են ագրեսիայի, որն ուղղում են մարդկանց, վանքերի ու մշակութային այլ արժեքների դեմ:

ԵԽԽՎ լիագումար նիստին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը․

«Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումն ոչ միայն մշակութային ողբերգություն է, այլև միջազգային օրենքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտում։

Հայ մշակութային ինքնությունն իր խորը արմատներն ունի Հարավային Կովկասի պատմության մեջ։ Այնուամենայնիվ, այս ժառանգությունը հետզհետե ավելի ու ավելի է վտանգվում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում։

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch), որն իրականացնում է հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության մշտադիտարկում, խնդրի վերաբերյալ ներկայացրել է համապարփակ զեկույցներ: 2023 և 2024 թվականներին կազմակերպության կողմից հրապարակված զեկույցներում ընդգծվում են հետևյալ առանցքային միջադեպերը։

• Սբ. Եղիշե Առաքյալի վանք։ 9-րդ դարի հայկական այս վանքը զգալիորեն վնասվել է։ 2023թ. լուսնկար-ապացույցից երևում է, որ հեռացվել են հայերեն գրությունները և պղծվել կրոնական խորհրդանիշները։ Գրությունների ու խորհրդանիշների ոչնչացումը սովորական երևույթ է դարձել 2020թ. պատերազմի արդյունքում Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված տարածքներում։

• Շուշիի սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի։ Խորհրդանշական տաճար, որը ենթարկվել է հրռթիռակոծության Լեռնային Ղարաբաղի 2020թ. պատերազմի ժամանակ։ Չնայած եկեղեցու պաշտպանությանն ուղղված միջազգային կոչերին՝ 2023թ.-ին ոճրագործությունը շարունակվեց։ Արբանյակային լուսանկարահանումը փաստում է պատմամշակութային ժառանգության այս կոթողի լրջագույն փոփոխությունների ու վնասների մասին։ Մի շարք աղբյուրների պնդմամբ Ադրբեջանը փորձ է կատարում եկեղեցուց սրբել, ջնջել հայկական հետքը՝ վերածելով այն մեկ այլ՝ այպես կոչված «ալբանական» եկեղեցու։


• Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կանաչ ժամ)։ Շուշիում տեղակայված այս եկեղեցին բազմիցս ենթարկվել է վանդալիզմի։ 2023թ.-ին ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ եկեղեցու գմբեթն ու խաչը հանվել են, իսկ եկեղեցու ներքին հարդարանքը՝ պղծվել։

• Սբ. Աստվածածին եկեղեցի։ Մեկ այլ նշանակալից վայրը՝ Արցախի Հադրութ շրջանի Սբ. Աստվածածին եկեղեցին վերափոխվել է և Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել մզկիթի։ Այս միջոցով ջնջվել է եկեղեցու հայկական ու քրիստոնեական ժառանգությունը։

Ադրբեջանի իշխանություններն այսքանով չեն սահմանափակվելու։ Նրանք կանգ չառան մինչև Լեռնային Ղարաբաղում չիրականացրեցին ամբողջական էթնիկ զտում, որտեղ այս պահին որևէ հայ չկա։ Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից։ Ադրբեջանի իշխանությունները պարզապես սարսափում են դրանից և ճիշտ են անում՝ պիտի վախենան: Նրանք այդ վախը վերափոխում են ագրեսիայի, որն ուղղում են մարդկանց, վանքերի ու մշակութային այլ արժեքների դեմ։

Մշակութային ժառանգության պահպանությունը հավաքական պատասխանատվություն է։ Պաշտպանելով հայկական ժառանգությունը՝ մենք պաշտպանում ենք մշակութային բազմազանությունը, սատար կանգնում պատմական ամբողջականությանը և միջազգային իրավունքին։ Եկեք միասնական լինենք բոլոր ազգերի մշակութային ինքնությունը պաշտպանելու ու պահպանելու մեր հանձնառության մեջ՝ երաշխավորելով, որ պատմությունը, որքան էլ խոցելի լինի, երբեք չի մոռացվի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում