Միտք Ներքին 2 տարի առաջ - 08:50 26-06-2024

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն վաղուց ի վեր համաձայնեցված կերպով թուլացնում են Հայաստանը և ուժեղացնում Ադրբեջանը

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է․

«Բազմիցս եմ փաստարկել, որ Միացյալ Նահանգներն ու ՌԴ-ն վաղուց ի վեր համաձայնեցված կերպով թուլացնում են Հայաստանը և ուժեղացնում Ադրբեջանը։

Այդ առթիվ վերջին վկայությունները կապված են ՀՀ-ին ֆրանսիական զենք (մասնավորապես արդիական հրետանային համակարգեր) մատակարարելու կնքված համաձայնագրերի հետ։ Այդ գործարքի դեմ ՌԴ-ն դժգոհում է իր ադրբեջանամետ-թուրքամետ ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովայի մակարդակով, իսկ ԱՄՆ-ն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի շուրթերով։ Վերջինս հայտարարում է, թե «ցավալի է, որ երբ մոտենում ենք խաղաղության համաձայնագրի կնքմանը, նման քայլը խառնում է և առավել բարդացնում բանակցությունները»։ Միաժամանակ ո՛չ ՌԴ-ի, ո՛չ ԱՄՆ-ի ներկայացուցիչները մեկ բառով անգամ դժգոհություն չեն հայտնում Ադրբեջանի կողմից ահռելի քանակությամբ զենք գնելու, ՀՀ-ի դեմ ամենօրյա սպառնալիքներ հնչեցնելու, Արցախում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, հայ գերիներին ազատ չարձակելու կապակցությամբ։ Ընդ որում, Ադրբեջանին շարունակում են զինել ինչպես Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ական պետություններն ու Իսրայելը, այնպես էլ ՀԱՊԿ-ի անդամ Բելառուսը, որը վերջին տարիներին դարձել է ՌԴ-ի փաստացի կցորդ-պետություն։
Ավելին, Ջեյմս Ուորլիքը նաև համարձակվում է հայտարարել, թե ՀՀ սահմանադրությունը պետք է, այնուամենայնիվ, փոփոխվի Բաքվի ցանկություններին հագուրդ տալու նպատակով։ Ըստ այս գործչի, պաշտոնական Երևանը պետք է փակ դռների հետևում երաշխիքներ տա Ադրբեջանին, որ վերջինիս հուզող հարցերը լուծվելու են, միայն թե այդ փոփոխությունները պետք է կատարվեն այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, ոչ թե դրանից առաջ։ Այսինքն՝ դարձյալ պահանջներ են դրվում միայն ՀՀ-ի առջև, բայց ոչ Ադրբեջանի, որի սահմանադրությամբ ՀՀ-ի մեծ մասը կազմում է իր տարածքը։

Իսկ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունելով ողջունում է ՀՀ-ի կողմից Ադրբեջանին ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը՝ իհարկե, այդ կործանարար գործընթացը նենգափոխված կերպով անվանելով սահմանազատում ու սահմանագծում։

Ապշել կարելի է միայն, թե այս ամենից հետո Հայաստանում ինչպես են ռուսամետ ու ամերիկամետ «քաղաքական» խամաճիկային խմբավորումները ցուցադրաբար ամեն օր իրար կոկորդ կրծում՝ չնկատելով իրենց հովանավորող գերտերությունների Հայաստանի դեմ իրականացվող համաձայնեցված քաղաքականությունը։

Ցավոք, տեղեկատվական ամբողջ դաշտը խստորեն վերահսկվում է այս երկու խմբավորումների կողմից, ժողովուրդը ճշգրիտ վերլուծություն չի ստանում և շարունակում է խարխափել կեղծ օրակարգերի և «կանխատեսումների» տիրույթում»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան